TRIPP-ի հետ կապված՝ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան. ԱԱԾ տնօրենի տեղակալ

TRIPP-ի հետ կապված՝ դուք էլ գիտեք, որ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան, և դրանց շարքում է նաև այն, թե որ ծառայությունն է և ինչ եղանակով է իրականացնելու պահպանությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: Ընդդիմադիր … Read more

Դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում պատարագ կմատուցվի. Շիրակի թեմ

3 Դեկտեմբերի, 2025 Շիրակի թեմը հայտնում է, որ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում երկրորդ փուլ չի լինի․ նոր ընտրություններ կկազմակերպվեն. Գալյան

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։   «Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրություններին»,– ասաց նա։ … Read more

Հստակեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ. առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական … Read more

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն. արդարադատության նախարար

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Ես խնդիր եմ համարում, որ շատ է կիրառվում խափանման միջոց կալանքը»,- ասաց նախարարը: Արդարադատության նախարարը չի կարծում, որ դատավորները քաղաքական նպատակներով են կալանքի որոշումներ կայացնում: «Եթե պարզվի, որ որևէ դատավոր քաղաքական նպատակներով է իր գործառույթներն … Read more

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է․ Դատախազություն

Հասարակություն 03.12.2025 | 16:19 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը: ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը:

Եվրահանձնաժողովը 2026-ի սկզբին կառաջարկի ամբողջությամբ և ընդմիշտ արգելել Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Լայեն

Եվրահանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի ամբողջությամբ և ընդմիշտ արգելել Ռուսաստանից նավթի ներմուծումը Եվրամիություն՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ շատերն անհնար էին համարում ռուսական հանածո վառելիքի ներկրումից լիովին հրաժարվելը, սակայն «այսօր այդ պատմական օրը եկել է»։ «Ռուսական գազի՝ ինչպես հեղուկացված բնական գազի, այնպես էլ խողովակաշարային գազի ներմուծումը կրճատվել … Read more

Մայլի Սայրուսն ու Մաքս Մորանդոն նշանադրվել են

4 տարի հանդիպելուց հետո երգչուհի Մայլի Սայրուսն ու նրա սիրելին՝ երաժիշտ Մաքս Մորանդոն, նշանադրվել են: Այդ մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում տեղի ունեցած «Ավատար. կրակ եւ մոխիր» ֆիլմի պրեմիերային: Կարմիր գորգին լուսանկարվելիս Սայրուսն ամեն ինչ արել է, որ իր ադամանդե մատանին հայտնվի լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: People-ը հայտնում է, որ մատանին պատվերով … Read more

ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում…