Podcast-Հարց բժշկին. ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, ժամանակակից բուժման մեթոդները թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով

Դեկտեմբերի մեկը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, խթանել համերաշխությունը…

Ոստիկանության 4 ծառայող ազատվել է համակարգից

1 Դեկտեմբերի, 2025 Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության … Read more

Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Պարզ քայլեր, որոնք էապես կփոխեն վիճակը Շատ հաճախ բարդ հարցերն ունենում են պարզ լուծումներ, որոնք էապես կարող են փոխել մեր կյանքը։ 1. Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա։ Դրանից հետո անխուսափելի կլինի շարունակությունը. եկեղեցին կգնա հետագա մաքրման ու առողջացման, ռեֆորմացիաների։ Եվ … Read more

Վթարային ջրանջատում Նոր Գեղի գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի  1-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Նոր Գեղի գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Միջազգային թատերական փառատոնի փակումն ու Սաշա Վալցի ոճային պարային ներկայացումը․ Տեսանյութեր, Լուսանկարներ

Թերի Ռայլիի երաժշտության հիման վրա, Գերմանիայի Սաշա Վալցի դպրոցից Դավիդ Դի Պրետորոյի կողմից հայ 12 պարմանուհիների պարային ներկայացմամբ եզրափակվեց Միջազգային թատերական փառատոնը’ Սունդուկյանի անվան Մայր թատրոնի բեմում, տնօրեն Վարդան Մկրտչյանի կազմակերպմամբ։ Սաշա Վալցի ինքնատիպ ոճային պարային ներկայացումները երաժշտության հետ ապրում են այնպես, ինչպես մարմինը՝ շնչի հետ։ Չես կարող դրանք բաժանել. երաժշտությունն այնտեղ ոչ թե ֆոն … Read more

«Առինջ մոլ»-ի մոտակայքում բախվել են «Lada»-ն և «Opel»-ը․ կա տուժած

Նոյեմբերի 30-ին` ժամը 21։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման … Read more

Թրաֆիքինգ Լոռիում. անօգնական տղամարդուն 10 տարի շահագործել են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: Մասնավորապես՝ … Read more