Նոյեմբեր 25,2025 10:42
Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի «Ալաշկերտ» – «Երևան» հանդիպումն ավարտվել է… 1-98 հաշվով:
«ՉԻ». Հա ի՞նչ: Չենք հասկանում, թե ինչի են սոցցանցերում ղժժում այս հաշվի վրա: Ընդհակառակը, հպարտանալ է պետք: Ուրիշ որտե՞ղ նման հաշիվ կգրանցվեր:
Սա աննախադեպ փաստ է: Առջևում էլ ընտրություններ են, այնպես որ մեր վարչապետը կարող է քաղաքացիների հետ հանդիպումներում վստահ հայտարարել, որ վերջին 3000 տարում այսպիսի հաշիվ չէր գրանցվել: Հեղափոխությունից հետո ֆուտզալի խաղերում գոլերի քանակն աճել է 980 տոկոսով: Վայ, կներեք, էն մի շվարած գոլը չէինք հաշվել, 981 տոկոսով: Ու ամեն գոլն էլ ինքնիշխան է եղել:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)