
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն`
նոյեմբերի 21-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատեւ մառախուղ: Քամին հարավարեւմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը մինչեւ նոյեմբերի 23-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը 14-16 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք նոյեմբերի 21-ը արձանագրվել է 1995 թվականին` 20.5°C, ամենացուրտը` 1973 թվականին` — 8.0°C։