Լիբանանը պատրաստ է բանակցություններ վարել Իսրայելի հետ, հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։
Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծումը հնարավոր է ԱՄՆ աջակցությամբ։ Սակայն, վարչապետի խոսքով, Իսրայելը չի արձագանքում բանակցությունների կոչերին։
«Ինձ համար դա առեղծված է։ Նրանք բանակցություններ են խնդրում, բայց երբ մենք ցուցադրում ենք մեր պատրաստակամությունը, նրանք հրաժարվում են հանդիպել», – նշել է Սալամը՝ հավելելով, որ ինքը կբարձրացնի այդ հարցը ամերիկյան կողմի հետ իր շփումներում։
Սալամը ընդգծել է, որ հարավային Լիբանանի, որտեղ շիական «Հեզբոլլահ» շարժումը դիրքեր ունի, ապառազմականացումը ընթանում է ըստ ծրագրի, և լիբանանյան բանակը ընդլայնում է իր ներկայությունը երկրի՝ Իսրայելին սահմանակից տարածքներում։
Այնուամենայնիվ, վարչապետը հիշեցրել է, որ իսրայելական զորքերը ներկայումս տեղակայված են Լիբանանի հարավում գտնվող հինգ վայրերում:
«Այս դիրքերը որևէ ռազմական կամ պաշտպանական արժեք չունեն: Դրանք լիբանանցիներին ճնշելու գործիք են», – ընդգծել է վարչապետը: