
«Ես արդեն չեմ խնդրում, պահանջում եմ՝ այսօր հետաձգել նիստը»,- ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը՝ դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:
Նա նշեց. «Ռեալ չէ մարդիկ այսքան աշխատեն առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Աշխատանքային օրեսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տևողությունը չի կարող լինել երկու օրում ավելին, քան 4 ժամ»։
Մեսրոպ Մեսրոպյանը 10 րոպե ընդմիջումից հետո հայտարարեց, որ նիստը կշարունակեն երկուշաբթի օրը ժամը 10:00-ին: