ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Նոյեմբերի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) անցկացրեց պետական պարտատոմսերի աճուրդ՝ ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։
Աճուրդի համար նախատեսված AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ։ Աճուրդն ամբողջությամբ տեղաբաշխվել է, պահանջարկը գերազանցել է 140.46 մլրդ դրամը։
Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 8.4622%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.60%։
Պետական պարտատոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես AMX առևտրային հարթակում, այնպես էլ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պետական պարտատոմսերի աճուրդների մանրամասները կարող եք գտնել այստեղ։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: