«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ դեռևս երկրպագում է «Բարսելոնային», այն ակումբին, որի կազմում հանդես է եկել 2003-ից մինչև 2021 թվականները։
«Այո, այո, իհարկե, հատկապես այն պատճառով, որ հիմա մենք մի քանիսով միասին ենք։ Մենք միշտ քննարկում ենք «Բարսելոնայում» տեղի ունեցող բոլոր իրավիճակները, արդյունքները և խաղը», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Մեսսին «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում՝ խփելով 672 գոլ և կատարելով 303 գոլային փոխանցում։