Ինչո՞ւ է հաճախորդներից կրկնակի գումար գանձվել․ «Ինեկոբանկի» պարզաբանումը

InecoBank-ի մի շարք հաճախորդներ ահազանգել էին, որ նոյեմբերի 11-ի գիշերը քարտերի հաշիվներից գումար է գանձվել, բանկը պարզաբանել է, որ մի շարք քարտային գործարքներ սխալմամբ կատարվել են կրկնակի։

Քաղաքացիները, մասնավորապես, գրել են, որ «իրենցից անտեղյակ առևտուր են արել ու գումարներ քաշել»։

Կից՝ քաղաքացիները ահազանգերը

Բանկից մանրամասնել են, որ ընթացող աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ կատարվել են կրկնակի գումարով՝ տեխնիկական պատճառներով։

«Հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։
Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում»,- հավելել են բանկից՝ հավաստիացնելով, որ կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Բանկից նշել են, որ հաճախորդների կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ։

Leave a Comment