Ո՞րն էր պարտության պատճառը, և ով է կորցրել հաղթանակը. նոյեմբերի 9-ի հինգերորդ տարելիցի նախաշեմին Արցախի հարցը դարձյալ վերածվեց քաղաքական բանավեճի։
Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները ներկա իշխանությանն են մեղադրում Արցախի կորստի, պատերազմում պարտության և երկրի ներկա վիճակի համար։
2020-ի պատերազմի, դրա պատճառների ու պարտության մասին առաջինը խոսեց Սերժ Սարգսյանը. 3-րդ նախագահը նշել է պատերազմի պատճառներից մի քանիսը՝ շեշտելով, որ դրանցից գլխավորը բանակցային գործընթացից հրաժարվելն էր։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հաջորդ օրն անդրադարձավ պատերազմի պատճառներին ու կորուստներին. նա կտրականապես հերքեց, թե երբևէ բանակցել է Մեղրին կամ Արցախը հանձնելու մասին։ Ըստ նրա՝ իր բանակցած տարբերակը թույլ էր տալիս պահպանել Արցախը՝ Մեղրին առանց կորցնելու , և այդ բանակցային տարբերակից հրաժարվել է Նիկո՛լ Փաշինյանը։