Դելիում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հնդկաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության խոսնակ Սանջայ Տյագիին, պայթյունը տեղի է ունեցել Դելիի խիտ բնակեցված Կարմիր ամրոց թաղամասում կայանված մեքենայում։

Տյագին հաստատել է զոհերի թիվը և նշել, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, հետաքննություն է ընթանում։ Դեպքից հետո մայրաքաղաքում և Մումբայում հայտարարվել է բարձր տագնապի ռեժիմ։

Leave a Comment