
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես կառուցողական և գործնական։
Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է Զելենսկիին, թե արդյոք նա վախենում է ԱՄՆ նախագահից։ Զելենսկին պատասխանել է, որ ոչ։
Զելենսկիի խոսքով՝ աշխարհում բոլորը վախենում են Թրամփից, բայց ոչ ինքը։
«Ես հասկանում եմ, լավ, աշխարհում բոլորը վախենում են Թրամփից։ Եվ դա ճիշտ է։ Մենք սպառնալիք չենք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Թշնամիներն են, որ պետք է վախենան։ Մենք Ամերիկայի հետ թշնամիներ չենք, մենք ընկերներ ենք, այնպես որ ինչո՞ւ պետք է վախենանք», — ասել է Զելենսկին՝ Միացյալ Նահանգներին անվանելով երկար տարիների համար Ուկրաինայի ռազմավարական գործընկեր։