Եղվարդ-Արագյուղ ճանապարհին մեքենաներ են բախվե, որից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Պետրոս Պ․-ի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Leave a Comment