Ռեկորդային պարգևավճար՝ թենիսի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի 6-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան դարձել է WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող ու կստանա ռեկորդային պարգևավճար թենիսի պատմության մեջ։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված մրցաշարի եզրափակիչում Ռիբակինան 6։3, 7։6 հաշվով առավելության է հասել աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի նկատմամբ։

Դա Ելենա Ռիբակինայի առաջին տիտղոսն էր Ամփոփիչ մրցաշարում ու 11-րդը՝ կարիերայում։

Այդ հաղթանակի շնորհիվ Ղազախստանի ներկայացուցիչը կստանա 5,235 միլիոն դոլար պարգևավճար, ինչը պաշտոնական մրցաշարերում ռեկորդային գումար է թենիսի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը սահմանել էր իսպանացի Կառլոս Ալկարասը՝ սեպտեմբերին US Open-ում հաղթանակի շնորհիվ։

Բացի այդ, Ղազախստանի նախագահը 26-ամյա թենիսիստուհուն պարգևատրել է «Բարիս» 3-րդ աստիճանի շքանշանով։

Leave a Comment