Նոյեմբերի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում առաջին կարգով վարույթ է ընդունվել նախկինում դատված անձի վերաբերյալ գործ՝ իր անձնական օգտագործման համար թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու փաստով։ Գործը նույն օրը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին։
Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կաոավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր խոշոր չափերով’ 19.4 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 14.85 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել է 2025 թվականի հունիսի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ԹԱՇԴՊ բաժնում կատարված Ա. Մ.-ի աձնական խուզարկությամբ, իսկ 4.55 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել է 2025 թվականի հունիսի 7-ին Երևան քաղաքի Նորագյուղ 369/4 հասցեում գտնվող տանը ե ղրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ’ տվյալ հասցեում գտնվող մեկ հարկանի շինության մուտքից ձախ տեղադրված պահարանի միջից:
Դատական գործի ներկա կարգավիճակը
Գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք և գրավ` 5.000.000 ՀՀ դրամի չափով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: