Թրամփը քննադատել է Եվրոպային Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսներ գնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է եվրոպական երկրներին ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնելու համար՝ չնայած ծովային նավահանգիստներին հասանելիություն ունենալուն։

«Երբ նայում ես, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այդ երկրներից շատերը չունեն այս խնդիրները, և նրանք մեծ քանակությամբ նավթ և գազ են գնում Ռուսաստանից», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։ «Եվ նրանք գիտեն, որ ես շատ մտահոգված եմ դրանով, քանի որ մենք օգնում ենք նրանց, իսկ նրանք Ռուսաստանից նավթ ու գազ են գնում», – նշել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ «Հունգարիան այլ վիճակում է», քանի որ չունի ծովային նավահանգիստներին հասանելիություն։

Leave a Comment