Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Դեմիրճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տարել 48-ամյա մի տղամարդու։ Նա հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Iravaban.net– ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Leave a Comment