Մադրիդի «Ռեալը» հարգանքի տուրք է մատուցել Դիոգու Ժոտային։ Պատվիրակությունը՝ Դանի Հոյսենի, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի, մարզիչ Խաբի Ալոնսոյի և տնօրեն Էմիլիո Բուտրագենյոյի գլխավորությամբ, ծաղիկներ է դրել «Էնֆիլդի» մուտքի մոտ տեղադրված հուշարձանի առջև։
Ժոտան զոհվել է 2025 թվականի հուլիսի 3-ին՝ ավտովթարի հետևանքով։ Նրա մեքենան, անիվի պայթելու պատճառով, դուրս էր եկել Իսպանիայի մայրուղիներից մեկի երթևեկելի հատվածից և բռնկվել։
Զոհվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ժոտան հասցրել էր նվաճել Անգլիայի առաջնության և Ազգերի լիգայի գավաթները, ինչպես նաև ամուսնացել էր իր երեք երեխաների մոր հետ։
Դիոգուն 28 տարեկան էր։ Նա «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից՝ մինչ այդ խաղալով «Վուլվերհեմփթոնում» և «Պորտուում»։