
Վիետնամում հորդառատ անձրևներն ու գետերի վարարումները առաջացրել են զանգվածային ջրհեղեղներ՝ պատճառելով մեծ ավերածություններ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ: Ջրի տակ է մնացել ավելի քան 116,000 տուն և շուրջ 5,000 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։
Աղետը վնասել է նաև մի շարք զբոսաշրջային քաղաքներ, որտեղ ենթակառուցվածքները լրջորեն տուժել են։ Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական և վերականգնման աշխատանքները։