«Որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են շուրջ 15.3 մլն դոլարի չափով». Ռոմանոս Պետրոսյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.  

«2025թ. հուլիս ամսվա վերջերին՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի նախաձեռնման ու ժամանակավոր կառավարչի նշանակման պահին, ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունները միջազգային և տեղական բանկերին, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի գծով (ներառյալ հաշվեգրված տոկոսները) կազմում էին շուրջ 396.8 մլն ԱՄՆ դոլար (մոտ 152.3 մլրդ ՀՀ դրամ): 

2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից շուրջ երկու ամիս անց, Ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման, ուռճացված ծախսերի կրճատման, գնումների մրցակցայնության ապահովման և այլ գործոնների լավարկման շնորհիվ ՀԷՑ-ի պարտավորությունները՝ որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում, նվազել են շուրջ 15.3 մլն ԱՄՆ դոլարի (մոտ 6.3 մլրդ ՀՀ դրամ) չափով և կազմել ընդհանուրը՝ 381.5 մլն ԱՄՆ դոլար (մոտ 146.0 մլրդ ՀՀ դրամ)»,- գրել է Պետրոսյանը:

Leave a Comment