Մոսկվան երկխոսություն է պահպանում ադրբեջանական կողմի հետ՝ ինչպես ամենաբարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակներով՝ Բաքվում ձերբակալված ռուս քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկայումս տարվում է քրտնաջան աշխատանք. նախագահը բարձրացրել է այս բոլոր հարցերը, և դրանք բարձրացվում են նաև աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Բաքվում ձերբակալված ռուսների ազատ արձակման համար Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին հարցին։