28 հոկտեմբերի 2025 – 17:59 AMT
PanARMENIAN.Net – Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ Հայաստանը թեկնածու երկիր է, պետք է լուծել ներքին խնդիրները։
Ըստ նրա, հարցը ոչ թե Թուրքիայի հետ սահմանը փակ լինելու մասին է, այլ թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանի քաղաքներում, հայտնում է Panorama.am-ը։
«Եթե կաշառքի համար են մարդուն դատում,… բայց եթե իրենց կարծիք համար են իրենք դատվել, օրինակ, սոցիալական ցանցերում գրառումների համար, ուշադիր եղեք, զգույշ եղեք։ Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մեղադրել, հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- ասել է Նաչո Սանչես Ամորը։
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հրապարակել է միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ «ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել»։
Նա հայտարարել է, որ Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ «հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է»։