
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են, հայտնում են Ոստիկանությունից։
Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։
36-ամյա կնոջը գտան չորս ամիս անց

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախօրեին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում հայտնաբերվել է Անի Գեւորգյանը։
Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր հունիսի 30-ին։
Կինը ներկայացվել է նախ մարզային վարչություն, ապա՝ Մասիսի քննչական բաժին։