Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է, որ հայ երկրպագուների տոմսերը վաճառի ՀՖՖ-ն

2025 թվականի նոյեմբերիի 16-ին Պորտուի «Դրագան» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Պորտուգալիա — Հայաստան հանդիպումը։

ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը։

Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։

Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային ռեկվիզիտներով․

Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO

Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010

Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan

Account number (AMD): 11817081065902

Account number (EUR): 11817081065905

Account number (USD): 11817081065901

Swift code: ANIKAM22

Tax code: 02566915

Մեկ տոմսի արժեքը՝ 28 եվրո (ներառյալ հարկեր)

Մեկ անձ կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։

Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 3, ժամը 18:00։

Վճարումը ստանալուց հետո ՀՖՖ-ն տվյալ էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:

Leave a Comment