Բենչիչը` Տոկիոյի մրցաշարի հաղթող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

2020-ի օլիմպիական չեմպիոն Բելինդա Բենչիչը դարձել է Տոկիոյի WTA-500 կարգի մրցաշարի հաղթող։

Եզրափակչում շվեյցարացի թենիսիստուհին 6-2, 6-3 հաշվով հաղթել է Լինդա Նոսկովային (Չեխիա, 17-րդ ռակետ)։

28-ամյա Բենչիչը նվաճել է կարիերայի 10-րդ տիտղոսը և WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել 500 միավոր։ Նա հերթական թարմացումից հետո դիրքը կբարելավի երկու տեղով և կդառնա աշխարհի 11-րդ ռակետը։

Leave a Comment