Կբերե՞ք մի օրինակ, թե որտեղ է Ալիևը, թվերով ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Քրիստինե Վարդանյան

 

«Ես կարող եմ ձեր ասած սուտը ներկայացնել. դուք ասել էիք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը կսկսեք, երբ կնքվի պայմանագրիրը, այն սկսվեց առանց պայմանագրի ստորագրման»,- ԱԺ-ում 2026-ի բյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Կբերե՞ք մի օրինակ, թե, ի տարբերություն Հայաստանի, որտե՞ղ է Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևը, թվերով ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Մի հայտարարություն էլ կասե՞ք, որում Ադրբեջանն ասել է, որ զորքեր ունի ՀՀ տարածքում, որոնք պետք է դուրս գան, որպեսզի հասկանանք ձեր հայտարարած այդ «փոխադարձությունը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment