Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում. կնքվել է հուշագիր




 


Ժնևում՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր գրասենյակում, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտի (GeoSphere Austria) միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ 


 


Միջոցառումն անցկացվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սելեստե Սաուլոյի նախագահությամբ՝ երկու կողմերի ղեկավարների և ներկայացուցիչների, ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն՝ տիկին Կորնելիա Ռադիչի մասնակցությամբ։


 


Ստորագրված Հուշագիրը նոր փուլ է բացում Հայաստանի և Ավստրիայի համագործակցության մեջ օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում։


 


Այն ներառում է համատեղ գործողություններ՝ դիտարկման համակարգերի զարգացման, վտանգավոր երևույթների կանխատեսման և նախազգուշացման, փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ՀՕԿ-ի գլոբալ նախաձեռնությունների, մասնավորապես ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (Early Warnings for All) շրջանակում։


 


Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է դեպի միջազգային համագործակցության ամրապնդում՝ ուղղված կլիմայական ռիսկերի և բնական վտանգների նկատմամբ կայունության բարձրացմանը։


 


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» 


 


 


Leave a Comment