Գերմանիայի ԱԳ նախարարը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը երկուշաբթի օրը կմեկնի Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Երկու կողմերը կքննարկեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև եվրոպական անվտանգությունն ու պաշտպանությունը, հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

«Արտաքին գործերի նախարար Վադեֆուլը վաղը կմեկնի Բրյուսել՝ քաղաքական բանակցություններ վարելու։ Նա կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, առևտրի հանձնակատար Մարոշ Շևչովիչի, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կալլասի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ», – ասվում է լրագրողների համար տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն արտաքին քաղաքականության, անվտանգության և առևտրային քաղաքականության արդիական հարցերը։

Leave a Comment