https://arm.sputniknews.ru/20251026/luvri-kvoghvoputi-gvortsvov-fransiajum-erku-kaskatsjal-e-dzerbakalvel-95109908.html
Լուվրի կողոպուտի գործով Ֆրանսիայում երկու կասկածյալ է ձերբակալվել
Լուվրի կողոպուտի գործով Ֆրանսիայում երկու կասկածյալ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանցագործները գողացել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։ 26.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-26T16:12+0400
2025-10-26T16:12+0400
2025-10-26T16:12+0400
լուվր
թանգարան
կողոպուտ
գողություն
ֆրանսիա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1626/71/16267118_0:170:3333:2044_1920x0_80_0_0_93c8e2071edeb51bb35e49cb129ba3dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում ձերբակալել են երկու տղամարդու՝ Փարիզի աշխարհահռչակ Լուվրի թանգարանից վերջերս կատարված թանկարժեք զարդերի գողության գործով։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien լրատվամիջոցը։Հայտնել էինք, որ հոկտեմբերի 19–ին` վաղ առավոտյան, թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը։Հիշեցնենք` դեպքի օրը ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանցագործները գողացել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։ Հանցագործները հինգն են եղել, որ ներս են մտել Սենա գետի կողմից, բարձրացել են բեռնատար վերելակով, կոտրել ապակիներն ու ներս մտել հավաքածուի սրահ:
ֆրանսիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1626/71/16267118_189:0:2920:2048_1920x0_80_0_0_ece341cced4448f6e203a260633028ac.jpg
լուվր, թանգարան, կողոպուտ, գողություն, ֆրանսիա, ձերբակալություն
լուվր, թանգարան, կողոպուտ, գողություն, ֆրանսիա, ձերբակալություն
ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանցագործները գողացել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 19–ին` վաղ առավոտյան, թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը։
«Կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25–ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, երբ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում պատրաստվում էր նստել արտասահման մեկնող ինքնաթիռ։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է դրանից քիչ անց՝ Փարիզի տարածաշրջանում»,–գրում է լրատվամիջոցը։