Սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի հարավային ափերի մոտ, գրանցել են 6.3 մագնիտուդով ստորջրյա երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
«UTC ժամանակ՝ 23:13:06 (տեղական ժամանակով՝ 22:13, Մոսկվայի ժամանակով՝ 13:13): Կոորդինատներ՝ 49.8862 Հյուսիս, 156.8972 Արևելք: Մագնիտուդը՝ 6.3», – մոնիթորինգի տվյալները կիսվել են գիտնականները իրենց Telegram ալիքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 373 կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնի խորությունը կազմել է մոտավորապես 22 կիլոմետր, հավելել է ծառայությունը։