«Ես մլիցուն աղջիկ չունիմ տալու»․ ինչպես Վարդանիկի փեսան ստիպված եղավ դուրս գալ ոստիկանությունից









Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 20-ին ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ քաղաքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը:

Պետք է նկատենք, որ փեսան էլ աներոջից ոչ պակաս կուրյոզ դեմք է։ Տարիներ առաջ, երբ Ավետիս Առաքելյանը ոստիկան էր և ցանկանում էր ամուսնանալ Վարդանիկի դստեր հետ, Վարդանիկից մերժում է ստացել։

«Ես մլիցուն աղջիկ չունիմ տալու» ,- ասել է Վարդանիկը իր ապագա փեսային։ Արդյունքում՝ Վարդանիկի փեսան դառնալու համար Ավետիս Առաքելյանը  ստիպված է եղել դիմում գրել ու դուրս գալ ոստիկանությունում աշխատանքից, որպեսզի դառնա «գործ չտվող» Վարդանիկի փեսան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment