Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է դեմքի ճանաչման հատուկ ծրագիր օգտագործել՝ վարչական իրավախախտումների մեղավորներին նույնականացնելու համար

Քաղաքականություն

21.10.2025 | 15:37

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսել է դեմքի ճանաչման հատուկ ծրագիր օգտագործել՝ վարչական իրավախախտումների համար մեղադրվող անձանց ինքնությունը նույնականացնելու համար։ Այս մասին գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Նախարարի հրամանի համաձայն՝ ստեղծվում է խախտումները գրանցող և խախտողներին նույնականացնող խումբ՝ գործերի դիտարկման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Խմբում ներառվելու են «112» հասարակական անվտանգության վերահսկողության կենտրոնի ներկայացուցիչները, որոնք արձանագրելու են խախտումը ցույց տվող լուսանկարները կամ տեսանյութերը, որտեղ երևում է իրավախախտումը, ինչպես նաև լուսանկարելու են ենթադրյալ իրավախատին։ Լինելու են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, որոնք ծրագրում լուսանկարի ներբեռնումից հետո կհաստատեն գտնված անձի ինքնությունը և կկազմեն արձանագրություն։

Նշվում է, որ նոր ընթացակարգի նպատակն է բարձրացնել վարչական իրավախախտումների նկատմամբ արձագանքման արդյունավետությունը և ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment