https://arm.sputniknews.ru/20251021/arabkiri-taghapetaranum-kasharqi-gvortsvov-dzerbakalvatsner-kan-hakakvorupcivon-kvomite-94903483.html
Արաբկիրի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալվածներ կան․ Հակակոռուպցիոն կոմիտե
Արաբկիրի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալվածներ կան․ Հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Ձերբակալվածներից մեկը զբաղեցնում է ստորաբաժանման պետի պաշտոնը, իսկ մյուսն օրեր առաջ էր ազատվել աշխատանքից։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T15:37+0400
2025-10-21T15:37+0400
2025-10-21T15:49+0400
արաբկիր վարչական շրջան
ձերբակալություն
թաղապետ
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներից մեկը ձերբակալվել է կաշառքի գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Կոմիտեից նաև հայտնեցին, որ ևս 1 ձերբակալված կա, որն էլ նախկին աշխատակից է։Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը ստորաբաժանումներից մեկի պետն է, իսկ մյուս աշխատակիցն էլ օրերս էր ազատվել աշխատանքից։Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2025 թ. հուլիսի 3-ին քննչական գործողություններ էր կատարել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, կային ձերբակալվածներ։Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Կալանավորված պաշտոնյաների թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ Դրանից մեկ ամիս անց նրա խափանման միջոցը փոխվել էր տնային կալանաքով։ Մեկ տարի անց դատարանը վերացրել էր Ազատյանի նկատմամբ կիրառած սանկցիաները, և նա 2025թ․ օգոստոսի 6–ից վերադարձել էր իր պաշտոնին։ Դրանից ընդամենը 2 օր անց Ազատյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավարն է Սուրեն Վարոսյանը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpg
արաբկիր վարչական շրջան, ձերբակալություն, թաղապետ, հակակոռուպցիոն կոմիտե
արաբկիր վարչական շրջան, ձերբակալություն, թաղապետ, հակակոռուպցիոն կոմիտե
Ձերբակալվածներից մեկը զբաղեցնում է ստորաբաժանման պետի պաշտոնը, իսկ մյուսն օրեր առաջ էր ազատվել աշխատանքից։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներից մեկը ձերբակալվել է կաշառքի գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից նաև հայտնեցին, որ ևս 1 ձերբակալված կա, որն էլ նախկին աշխատակից է։
Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Կալանավորված պաշտոնյաների թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ Դրանից մեկ ամիս անց նրա խափանման միջոցը փոխվել էր տնային կալանաքով։ Մեկ տարի անց դատարանը վերացրել էր Ազատյանի նկատմամբ կիրառած սանկցիաները, և նա 2025թ․ օգոստոսի 6–ից վերադարձել էր իր պաշտոնին։ Դրանից ընդամենը 2 օր անց Ազատյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավարն է Սուրեն Վարոսյանը։