
«Պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է եղել, և հաջողություն չենք ունեցել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հարցնին՝ ով է եղել մեղավոր, Քոչարյանը պատասխանեց. «Ոչ Հայաստանի Հանրապետությունը»:
«Աշխարհաքաղաքական, նաև իրողություններ կային, խաղացողներ կային մեր տարածաշրջանում, բայց Հայաստանը նույնիսկ էդ պայմաններում 44 օր պատերազմի մեջ եղավ, և հայորդիներն իրենց հերոսության շնորհիվ շատ մեծ աղետից են կանխել, որովհետև հակառակորդը ոչ թե կճեղքեր հարավային հատվածը, այլ հնարավորություն կունենար ճեղքելու կենտրոնական հատվածը, հյուսիսային հատվածը, և թե ինչ կլիներ հետո, ոչ ոք չգիտի:
Թույլ կետեր ունեցանք նաև մեր պատճառով: Մենք ունեցել ենք գուցե ինչ-որ հնարավորություն՝ ռազմական միջոցառում իրականացնելու՝ կանխելու հետագա զարգացումը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ