Սա իմ ամենամեծ հաղթանակն է Մանչեսթեր Յունայթեդի հետ. Ամորիմ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած 2:1 հաշվով արտագնա հաղթանակը։

«Կարծում եմ՝ սա իմ ամենամեծ հաղթանակն է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այսօր այս հաղթանակը շատ բան է նշանակում, բայց վաղը՝ ավելի քիչ։ Դա ընդամենը երեք միավոր է, բայց շատ լավ հաղթանակ։ Մենք պայքարեցինք յուրաքանչյուր գնդակի համար։ Երկրորդ խաղակեսում մի փոքր կորցրեցինք մեր ինքնատիրապետումը, բայց թիմային ոգին պահպանվեց, և դա ամենակարևորն է։

Երբ դու ունես ոգի, կարող ես հաղթել ցանկացած խաղում։ Հիանալի երեկո էր։ Հիմա մենք մի փոքր կվայելենք այն, ապա կկենտրոնանանք հաջորդ խաղի վրա։ Ես արդեն մտածում եմ «Բրայթոնի» դեմ հանդիպման մասին»,– ասել է Ամորիմը Sky Sports-ի հետ զրույցում։

«Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին 13 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

Leave a Comment