Լիոնել Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտեր Մայամին» հաղթեց «Նեշվիլին» MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրի արտագնա խաղում: Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Մայամիի ակումբի կազմում բացի Մեսսիի երեք գոլերից, որոնց գումարվեց նաև մեկ գոլային փոխանցում, աչքի ընկան նաև Բալտասար Ռոդրիգեսն ու Տելասկո Սեգովիան: «Նեշվիլի» կազմում գոլեր խփեցին Սեմ Սարիջն ու Ջեյկոբ Շաֆելբուրգը:
Այսպիսով, «Ինտեր Մայամիի» 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ MLS-ի կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Նա 28 խաղում դարձել է 29 գոլի հեղինակ և կատարել 19 արդյունավետ փոխանցում:
Երկրորդ տեղը ռմբարկուների մրցավազքում կիսեցին Դենիս Բուանգան («Լոս Անջելես») և Սեմ Սարիջը («Նեշվիլ»), որոնք երկուսն էլ դարձան 24-ական գոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» 34 խաղում վաստակեց 65 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցրեց երրորդ տեղը: «Նեշվիլը» (54 միավոր) մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: