Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով անիրավաչափ է, այսինքն` Քրեական օրենսգրքի կանոններից չի բխում:

Սա օրինակ է, որ քրեական հետապնդումը օգտագործվում է որպես մահակ ու պատժիչ արարք: Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

Արման Թաթոյան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար

Leave a Comment