«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանը «Ֆակտոր TV»-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում մեկ բարերարություն։
Գրառմանը կից ներկայացնում եմ հակիրճ տեսանյութ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանը իր միջոցներով վերականգնել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։
Պարոն Նարեկ Գրիգորյանին կոչ եմ անում պահել իր տղամարդու խոստումը և Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն խնդրել»։