Նարեկ Գրիգորյանին կոչ եմ անում Սամվել Կարապետյանից ութ անգամ ներողություն խնդրել. Ալեքսան Ալեքսանյան

 

 

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանը  «Ֆակտոր TV»-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում մեկ բարերարություն։

Գրառմանը կից ներկայացնում եմ հակիրճ տեսանյութ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանը իր միջոցներով վերականգնել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։

Պարոն Նարեկ Գրիգորյանին կոչ եմ անում պահել իր տղամարդու խոստումը և Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն խնդրել»։

Leave a Comment