Aurora News | Գազայում պատերազմը կշարունակվի․ բոլորը հասկանում են սա․ Մեդվեդև

Գազայի հատվածում հակամարտությունը չի ավարտվի առանց Պաղեստինյան պետության ձևավորման։ Այս մասին գրառում է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, անշուշտ, լավ բան է, բայց դա ոչինչ չի լուծի:

Մինչև ՄԱԿ-ի հայտնի բանաձևերին համապատասխան լիարժեք Պաղեստինյան պետության ստեղծումը, ոչինչ չի փոխվի: Պատերազմը կշարունակվի: Բոլորը հասկանում են սա»,-գրել է նա։ 

Հավելենք՝ այսօր Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին փաստաթուղթ են ստորագրել։

Leave a Comment