
ՀԱՄԱՍ-ի ոստիկանությունը հայտարարել է Գազայի հատվածում «ապստամբների և հանցագործների» դեմ լայնածավալ գործողության մեկնարկի մասին:
Իսրայելի՝ Գազայի աղբյուրների համաձայն՝ ներքին սպառնալիքների դեմ պայքարի պատրվակովով ՀԱՄԱՍ-ը զանգվածային ձերբակալություններ և մահապատիժներ է իրականացնում Իսրայելի հետ համագործակցության մեջ կասկածվող պաղեստինցիների նկատմամբ։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունենում մի քանի շրջաններում, այդ թվում՝ անկլավի արևմտյան և հյուսիսային մասերում, որտեղ լսվել են կրակոցներ և պայթյուններ։