«Բարսելոնան» Լամին Յամալի տեղափոխության վերաբերյալ «Ալ Հիլալից» առաջարկ չի ստացել։ Այս հայտնում է Marca-ն։
Իսպանական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե սաուդյան ակումբը պատրաստ է 18-ամյա աստղի տրանսֆերը գնել 400 միլիոն եվրոյով, բայց կատալոնական ակումբից հերքել են այդ տեղեկությունը։
«Բարսելոնան» Յամալին անձեռնամխելի ֆուտբոլիստ է համարում և չի պատրաստվում բաժանվել նրանից։