Երևանում անետ կորած 12-ամյա տղան հայտնաբերվել է․ ՆԳՆ – Armenia Today

Երևանում անհետ կորած12-ամյա Մաքս Մելքոնյանը հայտնաբերվել է, հայտնել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունից։

ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ պատանուն ներկայացրել են համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությւոնից հավելել են, որ Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս էր եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և չէր վերադարձել։ ՆԳՆ-ն նրա՝ նհետ կորելու մասին ահազանգն ստացել էր հոկտեմբերի 11-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պատանին տանից հեռացել է, քանի որ «36-ամյա հայրն իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության»։ Կայքը հավելել է, որ դեպքի առթիվ իրավապահները Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմել և փոխանցել ՀՀ քննչական կոմիտե։

Leave a Comment