Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային ութերորդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից։
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը:
Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21։30-ին և կհեռարձակվեն Առաջին ալիքով։