Խորվաթիայի խորհրդարանի նախագահը գովաբանել է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման համար

Խորվաթիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ խոսնակ Գորդան Յանդրոկովիչի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջանում գտնվող Միլի Մեջլիս (խորհրդարան): Բաքու կատարած այցի ընթացքում խորվաթ գործիչը ցինիզմի և աշխարհաքաղաքական անգրագիտության մակարդակով բացարձակապես աչքի ընկնող հայտարարություն է արել։

Ըստ APA-ի, զրույցի ընթացքում խոսնակ Սահիբա Գաֆարովան հյուրերին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին:

Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Խորվաթիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ 2023 թվականին «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը հպարտության առիթ է, իսկ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի զարգացման գործում»։

Ստացվում է, որ ԵՄ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյան աջակցում է ցեղասպանական գործողություններին և Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ կիրառված բռնի տեղահանմանը։

News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment