Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ – Պանորամա


Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է քաղաքագետ Գիլբերտ Դոկտորոն՝  Dialogue Works YouTube ալիքում։


«Ես չեմ լսել, որ որևէ մեկը նշի,թե  ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ աջակցվում է Վաշինգտոնի և ԵՄ-ի կողմից Կիևին տրամադրված միջոցներից: Ես ենթադրում եմ, որ դա հայտնի կդառնա, երբ Մասկը հետևի ամերիկյան փողերի հետքերին՝ պարզելու, թե որտեղ են դրանք ավարտվել»,- ասել է նա։


Ըստ նրա՝ Մասկի հետաքննության արդյունքները ԶԼՄ-ներում կհայտնվեն առաջիկա ամիսներին։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment