Ալավերդու դրամատիկական թատրոնն արդեն նոր շենքում հանդես եկավ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիմնան վրա բեմադրված «Մատնաչափիկը» մանկական ներկայացման նոր տարբերակով:
Ներկայացումը պատմում է Մատնաչափիկի մասին է, որը ծնվում և փնտրում է հավատարիմ ընկերներ: Մատնաչափիկն անցնելով մի քանի արկածների միջով՝ ի վերջո հանդիպում է թիթեռների արքային, որն էլ դառնում է նրա հավատարիմ ընկերը:
Ներկայացումը բեմադրել է Արթուր Սիմոնյանը: Ասում է՝ ալավերդցի փոքրիկ հանդիսատեսի համար առաջիւն հերթին հետաքրքիր էր նաև թատրոնի նոր ու ջերմ շենքի ներսում գտնվելը: Ինչ վերաբերում է ներկայացմանը, ապա բեմադրիչն այն ստացված է համարում:

Ներկայացման գլխավոր հերոսի՝ մատնաչափիկի կերպարը վստահված էր Վարդուհի Վարոսյանին, ով նոր է անդամագրվել Ալավերդու թատրոնին։ Վարդուհին ավարտել է Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, ամեն օր Ալավերդի է գալիս Վանաձորից՝ ձմռան այս ամիսներին հաղթահարելով եղանակային դժվարությունները։
Փոքրիկ հանդիսատեսին ներկայացումը շատ է դուր եկել: Նրանց իսկապես մեծ ուրախություն են պարգևել սիրելի հեքիաթի հերոսները, որոնք մանուկներին ևս մի անգամ հիշեցնում են որ միշտ հաղթում է բարությունը:

Փոքրիկներին ուղեկցող մեծահասակները ևս բակականությւոն են ստացել: Նրանց համար շատ կարևոր են նաև շենքային պայմանները: Այլևս չկա այն մտավախությունը, որ երեխաները ցուրտ դահլիճում են նստելու: Ծնողներն ասում են. ուրախ են, որ Ալավերդիում վերջապես կա մի շենք, որտեղ քաղաքակիրթ ձևով կարելի նստել ու նորմալ պայմաններում ներկայացում նայել։