ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքում՝ Մաշտոցի փողոցում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Միքայել Մ.-ի վարած «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Արկադի Մ.-ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միքայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
—00—ՄԱ