44-օրյա պարտերազմի մեկնարկին Հադրութի զորամասի հրետանավորներն իրենց զբաղեցրած դիրքերում մարտական առաջադրանք էին կատարում։ Նրանց շարքում էր նաև ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինի Եղիազարյանը։ Կատաղի մարտերի ժամանակ՝ 2020 թ․-ի հոկտեմբերի 13-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով Գոռը զոհվել է։
Գոռ Եղիազարյանի մահվան 5-րդ տարելիցին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի բակերից մեկը բազմամարդ էր։ Գոռի ընկերների, ընտանիքի բարեկամների և հարազատների ներկայությամբ բացվեց զինծառայողի հիշատակը հավերաժացնող հուշաղբյուրը։
Գոռ Եղիազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաև արժանացել է մի շարք այլ պարգևների։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։