«Բարսելոնայի» լեգենդ Ժորդի Ալբան հայտարարել է, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է պրոֆեսիոնալ կարիերան։
«Ինտեր Մայամիի» պաշտպանը, ով հայտնի է «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում իր խաղերով, այս որոշումը հայտնել է իր սոցիալական էջում՝ գրելով. «Շնորհակալ եմ, ֆուտբոլ»։
Ալբան իր կարիերայի մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», որի հետ 2015-ին նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Իսպանիայի հավաքականի կազմում նա 2012-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն և 2023-ին նվաճել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի տիտղոսը։
2023 թվականից Ալբան հանդես էր գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։